«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության երեկվա «բազմամարդ» ինքնահավաքի կամ ընտանեկան հավաքի էստաֆետան այսօր հաջողությամբ կփոխանցվի «Ոչ»-երին…
Իհարկե, «Ոչ»-երի կողմից մայրաքաղաքի շենքերի պատերը, մայրաքաղաքի փողոցները «Ոչ»-երով աղտոտելուց հետո, և ՀԱԿԿ-ի ՀՀՇ-ական անցյալի կարոտախտով տառապող նախկին պաշտոնյաների, նրանց ազգ ու տակի, ժառանգականների փշրանքների, ՀԺԿ-ի մի քանի անգործ թոշակառուների շնորհիվ գուցե այսօր Թատերական հրապարակում մի քանի հարյուր հոգի ավել լինի անիզախարյանականներից…Գուցե…
Սակայն, իրավիճակը կտրուկ կբարելավվի, եթե «Ոչ»-երը ողջախոհություն հանդես բերեն և լսեն Անի Զախարյանի հորդոր-պահանջ-սպառնալիքները: Անին ասել է, որ այդ ճակատին կմիանա. «…երբ բացիկ կգա ու էնտեղ գրված կլինի` հարգելի տիկին Զախարյան, գնահատելով ձեր քաղաքական պոտենցիալը, ցանկանում ենք, որ ներկա լինեք մեր հանրահավաքին»:
Այնպես որ, հարգարժան «Ոչ»-ականներ և կոչականներ շտապե′ք, մի քանի ժամ դեռ ունեք և փրկեք ձեր փողոցային պայքարի հաջողվածությունը…Անին առնվազն երեք <<Ոչ>>-ականով կավելացնի ձեր <<Ոչ>>-երի թիվը:
Օգտվեք հնարավորությունից, քանի դեռ տիկին Զախարյանը բարի է...
Ռոբերտ Մելքոնյան՝ ֆեյսբուք