Երեկ ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում ոզբերգական դեպք է տեղի ունեցել: Ամքուա համայնքային քոլեջում հրաձգության հետևանքով գրանցվել է 13 զոհ, իսկ վիրավորների թիվը հասել է 20-ի։
Նախնական տվյալներով հրաձիգը եղել է 26-ամյա Քրիս Հարփեր Մերսերը: Նրա խոսակցությունների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նախօրեին մարդասպանը հաղորդել էր հրաձգություն իրականացնելու իր պլանների մասին։
Նա իր ծրագիրը քննարկել է համացանցում ֆորումի այլ մասնակիցների հետ: ֆորումի մեջ մարդասպանը գրել է. «Սա իմ միակ հնարավորությունն է թերթերում հայտնվելու համար: Ես այնքան ոչնչացված եմ»: