«Հայաստանի հանրապետության քաղաքացիները հստակ ցույց տվեցին այն գիծը, որ չեն ճանաչում ապորինի ընտրությունները»,- այսօր «Ելակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Պատգամավորը հորդորեց այն մարդկանց, ովքեր ունեն առաջարկներ, ապա կարող են մասնակակցել «Անի» հյուրանոցում ապրիլի 19-ին կայանալիք հավաքին:
«Մենք այստեղ կուսակցական շահեր չենք հետապնդում, սա որևէ քաղաքական միավորի ծրագրի բանեցում չէ, այլ ազգային կառուցում»,-ավելացրեց Զարուհի Փոստանջյանը:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե որ քաղաքական կուսակցությանն են ակնկալում տեսնել այդ ժողովին, ԱԺ պատգամավորը պատասխանեց.
«Ես այս ժողովին ավելի շատ ակնկալում եմ շատ քաղաքացիների, այլ ոչ թե քաղաքական ուժերի ներկայությունը»,-ասաց Փոստանջյանը և ավելացրեց, որ իրենք վայր են դնում իրենց կուսակցական փոքրիկ դրոշները և լծվում նոր Հայաստանի կերտելուն:
Վերջինիս խոսքով, այն քաղաքականությունը, որ տարվել է վերջին քսան տարիների ընթացքում, մեր երկրում եղել է ինչ-որ տարածքի քաղաքականություն, որը ղեկավարվել է խորհրդային մտածողությամբ, ինչը Զարուհի Փոստանջյանն անվանում է նվաստի մտածելակերպ: