Պրոֆեսիոնալ բռցնքամարտի երկրորդ թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը վերադառնում է ռինգ:
fightnews.com-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 3-ին՝ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, հայ բռնցքամարտիկը կմենամարտի Թաիլանդը ներկայացնող Մոնգկոլչայ Լուկմուանգկանչի հետ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում կայացած նախորդ՝ WBA (Regular) վարկածով չեմպիոնական գոտու համար մենամարտում, կիսաթեթեւ քաշային կարգում 39-ամյա բռնցքամարտիկը տեխնիկական նոկաուտով պարտվել էր 28-ամյա արգենտինացի Խեսուս Կուելյարին: