Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատմել է Թուրքիայում իր հետ տեղի ունեցած միջադեպի մասին, որի արդյունքում նա կոտրել է ուսը: Այս մասին գրում է Грузия online գործակալությունը:

Ինչպես հայտնել է Սաակաշվիլին Рустави 2 հեռուստալիքին տրված հարցազրույցի ժամանակ տարածված տեղեկատվությունը, համաձայն որի նա բախվել է բեռնատարի հետ իրականությանը չի համապատասխանում:

«Ոչ մի վթար տեղի չի ունեցել: Սովորության համաձայն ես դուրս էի եկել գյուղի ճանապարհ և ես միշտ այդպես եմ անում այդ թվում Քվարելիում, Բաթումիում և ամենուր, որտեղ կան հեծանիվի համար նախատեսված մեծ փողոցներ: Երբ ես հեծանիվ եմ վարում, ապա բացում եմ 35-40 կմ/ժամ արագություն և հենց այդ արագության տակ իմ հեծանիվս ընկավ փոսի մեջ: Բարեբախտաբար իմ գլխին կար սաղավարտ, որն էլ փրկել է ինձ: Ես ուղղակի հիացած եմ թուրքական հիվանդանոցների մակարդակով»,- ասել է նա:

Սաակաշվինի հիշեցրել է, որ բոլոր համաշխարհային ղեկավարները կատարում են հեծանվային զբոսանքներ, որոնցից շատերի հետ նա զբոսնել է: Նա կոչ է արել իր բոլոր գործընկերներին հեծանվային զբոսանքով զբաղվել:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահի հետ միջադեպը տեղի էր ունեցել Թուրքիա աշխատանքային այցի ժամանակ:Սաակաշվիլին ենթարկվել էր երկու վիրահատության և նրա ուսի վրա դրել էին 40 վիրակապ: