Իրավիճակի վրա ազդելու Ադրբեջանի միակ լծակը պատերազմականն է։ Այդ մասին հոկտեմբերի 2-ի «Լարվածության նոր փուլ հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղյան հակամարտության գոտում» թեմայով քննարկմանը հայտարարել է «Քարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը։
Նրա համոզմամբ պատճառն այն է, որ Ադրբեջանին ձեռնտու չէ ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս քվոյի իրավիճակը։
Նա հայտարարել է, որ հրադադարի ռեժիմի խախտումները լուրջ խնդիր է բոլորի համար:
Նշենք, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 22:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում` Երասխի ուղղությամբ, հայկական կողմի համար անհայտ պատճառներով Նախիջևանում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներից մեկի կողմից ձեռնարկվել է պետական սահմանի խախտման փորձ, որն արդեն իսկ նկատվել է միջդիրքային տարածությունում և կանխվել է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից: