«Րաֆֆի Հովհաննիսյանին միանայի, որ ինչ անեի, գնայի՞ Վովա Գասպարյանի հետ աղոթեի»,-այս նախադասությունը պատկանում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանին և արդեն մի շաբաթ է, ինչ մամուլում հիշատակում են այն:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ լրագորղները ստիպեցին «ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին հիշել ոչ միայն այս նախադասության մասին, այլ նաև նրա, թե ինչ է նա նվիրել Ամանորին Լևոն Տեր-Պետրասյանին:
«Ես հարգում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, որ նա այլևս չի կարող զբաղվել ակտիվ քաղականությամբ»,-ասաց Փոստանջյանը և ավելացրեց, որ այն 20 տարիները, երբ երկիրը ղեկավարել են Լևոնը և մյուս երկու նախագահնները` եղել են ձախողման տարիներ:
Ամանորի նախօրյակին Աժ պատգամավորը 3 նախագահներին բացիկներ է ուղարկել` «Բաբելոնի աշտարակի» կործանման պատկերով: Վերջինս նմանություն է գտել մեր երկիրի և Բաբելոնի աշտարակի միջև. «Մեր երկրում ևս աշտարակի նման 20 տարիների ընթացքում միայն անկումներ են եղել»,-ասաց Փոստանջյանը: