«ՀԷՑ-ում կյանքը կանգ է առել, շունչները պահած սպասում են, թե երբ է առքուվաճառքն ավարտվելու։ Մեր տեղեկություններով՝ քաղաքացիներին, ովքեր դիմել էին հոսանք անցկացնելու համար, ՀԷՑ- ից պատասխանում են՝ այժմ չենք կարող դա անել. «Կարող եք բողոք գրեք, տուգանեն մեզ, բայց, մեկ է, չենք քաշելու, ավելի լավ է՝ դիմում գրեք, որ ուզում եք 2 շաբաթ հետո հոսանք քաշել»։

ՀԷՑ-ի արդեն նախկին սեփականատեր «Ինտեր ՌԱՕ-ն» չի ուզում հեռանալուց առաջ մի կոպեկ անգամ ծախսել, մտածում է՝ թող նոր ընկերությունը գա՝ անի։ Նշենք, որ սեպտեմբերի 30-ին «Տաշիր գրուպը» հայտնեց, որ «Ինտեր ՌԱՕ» ընկերությունից գնել է «Հայաստանի էլեկտրական ցանցերը»»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: