Զարմանալի չէ Թուրքիայի՝ այս տիպի կատաղության նշաներ ցույց տալն իր երկրի ըմբոստացած հատվածում: Մինչ այժմ Էրդողանը կարծես մատների արանքով էր նայում քրդական հարցին, սակայն արդեն երկրորդ օրն է, ինչ Էրդողանը լծվել է մի գործի, որը կոչվում է ամեն գնով վերահսկողության տակ պահել հարավարևելյան նահանգները: Սա պայմանավորված է Ռուսաստանի՝ Սիրիա մտնելու գործոնով: ՌԴ-ն ներկա պահին սատարում է մի մարդու, ում Թուրքիան համարում է տարածաշրջանի թիվ մեկ վտանգավոր և անցանկալի մարդը:

Պաշտոնական Անկարան սկզբի համար դիվանագիտական բոլոր հնարավոր խողովակներով դիմեց ՌԴ-ին, որպեսզի նա դադարեցնի օդից աջակցություն ցուցաբերել Ասսադին, սակայն ի հեճուկս Էրդողանի՝ ՌԴ-ն սկսեց ավիահարվածներ հասցնել Սիրիայում տեղակայված ԻՊ-ի ահաբեկիչներին: Թուրքիային այժմ մտահոգում է մի հարց՝ անել ամեն բան, որ իր երկրում ներքին խնդիրը չդառնա արտաքին աշխարհի համար վտանգավոր խնդիր, որպեսզի իր երկիր այլ պետություններ զորք չմտցնեն:

Անցած գիշերը թուրքական բանակը բառիս բուն իմաստով կոտորած է իրականացրել քրդական բոլոր խոշոր քաղաքներում, անխնա սպանվել է խաղաղ բնակչությունը:

Էրդողանը փորձ է անում արյան մեջ խեղդել քրդական հարցը։

Կիլիկիա Հայաստան