Հոկտեմբերի 4-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում կմեկնարկի ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի (ՀԽՈՒ) «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժության եզրափակիչ փուլը: Զորավարժության եզրափակիչ փուլը լուսաբանել ցանկացող ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տեղափոխող ավտոբուսները կմեկնեն Ա. Թամանյանի արձանի մոտից հոկտեմբերի 4-ին, ժամը 08:00-ին: