Երևանի ավագանու ընտրությունների ՀԱԿ ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը, ով Երևանի քաղաքապետ է եղել 1992-ից 96 թվականները, կարծում է, որ այս ընտրությունները պետք է համարել քաղաքական ընտրություն:
«Ի վերջո սա քաղաքական ընտրություն է և դա սովորական ավագանու, ղեկավարի ընտրություն չէ` հաշվի առնելով մի քանի հանգամանքներ: Երևանի դերը ՀՀ-ում, ինքը բոլոր առումներում տարբերվում է բոլոր քաղաքներից», ասաց Վահագն խաչատրյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ և համոզմունք հայտնեց, որ ՀՀում ինչպիսի ընտրություններ էլ, որ լինեն որևէ հաջողություն չեն կարող արձանագրել, եթե Հայաստնում քաղաքական համակարգը չփոխվի:
Վահագն խաչատրյանն ամփոփելով քարոզարշավի առաջին 10 օրը՝ նշեց, որ այս ընթացքում գործող իշխանությունները կիրառում են ադմինիստարտիվ ռեսուրս և մրցապայքարը հավասար չէ, հավասար է միայն ոչ իշխանական ուժերի դեպքում: Նա նշեց, որ իրենց չի թուլատրվում քարոզչություն իրականացնել դպրոսներում, մինչդեռ ՀՀԿին դա թույլ է տրվում:
YerevanNews.am-ի այն հարցին, թե ո՞ր դպրոցում եք ցանկացել քարոզչություն անել և ի՞նչ են ասել Ձեզ, Վահագն Խաչատրյանը պատասխանեց.«Մենք չենք դիմում: Իրենք են ներկայացնում տեղեր՝ որտեղ պետք է հանդիպումներ լինեն: Բավարարվում ենք նրանով, որ կա: Մենք ընդունում ենք խաղի կանոնները, բայց պարզվում է դպրոցում հանդիպում է եղել: Խնդիրը կայանում է դրանում»:
Շարունակելով Վահագն խաչատրյանն ասաց, որ երբ իրեն հարցնում են, թե ում է տեսնում իրենց մրցակից նա սում է ոչ իշխանական ուժերին. «Ես գտնում եմ իրենք մրցակից են, որովհետև մենք հավասար դաշտում ենք իրար հետ մրցակցում:Ես իշխանական դաշտի ներկայացուցիչներին մրցակից չեմ համարում, որովհետև իրենք գործում են այլ դաշտում, ես չգիտեմ իրենք ինչ կանոներով են շարժվում, ես չգիտեմ իրենք ինչ կանոներով են պատրաստում իրենց նախընտրական քարոզչությունները»,եզրափակեց ՀԱԿ քաղաքապետի թեկնածուն: