Հոկտեմբերի 1-ին, տեղի ունեցող կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման խնդրին: Նա հայտարարեց , որ Հանրային ծառայությունները կարգավորող ընկերությանը խորհրդատվական ծառայություն մատուցող «Դելոիդ ընդ տուշ» ընկերությունը ներկայացրել է ՀՀ-ում գործող էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ հետազոտության առաջին փուլի հաշվետվությունը։
Թե որքանով իրականացված աուդիտն արդյունավետ և ճշմարտացի, YerevanNews.am-ը փորձեց պարզել ԲՀԿ անդամ, պատգամավոր Վարդան Բոստանջյանից:
- Ինչ վերաբերում է աուդիտին... աուդիտը, մեղմ ասած, ապակողմնորոշիչ, մինչև անգամ թույլ կտամ այս բառն օգտագործել... սուտի բան էր: Քանի որ ժողովուրդը, ըստ էության, ոտքի էին կանգնել, այդ ժողովրդին ապակողմնորոշելու, այդ ալիքը կասեցնելու համար մի այդպիսի անհասկանալի բառ մղեցին՝ աուդիտ ենք անում, և հիմա այդ պրոցեսը իբր շարունակվում է: Բայց արդեն այս նոր սեփակաատիրոջ ձեռք բերելուց հետո, կանեն, չեն անի էտ աուդիտը, կներեք, ժողովրդական խոսքով ասած «ոչ տաք է, ոչ սառը»: