Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրում այսօր տեղի ունեցան 2 հանդիպումներ:

Առաջին խաղում «Բանանցն» ընդունել էր չեմպիոն «Փյունիկին»: Հանդիպումն ավարտվեց 0:1 հաշվով՝ հյուրերի հաղթանակով: Միակ գոլը 70-րդ րոպեին հեղինակեց Լևոն Հայրապետյանը՝ 11 մետրանոց հարվածից:

Իսկ «Գանձասար-Կապան» - «Ալաշկերտ» խաղում գրանցվեց ոչ ոքի՝ 2:2: 

Գոերը.

Լուբամբո Մուսոնդա (29), Ացամազ Բուրաև (77) - Միհրան Մանասյան (33), Հեբեր (36):

Հավելենք, որ այս հանդիպումից հետո «Ալաշկերտը» 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Փյունիկն» ունի 17 միավոր: «Գանձասարը» 16 միավորով երրորդն է, «Բանանցը»՝ 7 միավորով նախավերջինը: