«Մեր քաղաքում շատ թերություններ կան և դեռ շատ կլինի: Այս ամենը գիտակցելով` պետք է հետևողական լինենք, և հատկապես քաղաքի ղեկավարությունը և այն քաղաքապետը, ով կընտրվի գալիք ընտրություններում պետք է լուրջ ուշադրութույուն դարձնի այդ խնդիրներին ու թերություններին», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց օլիմպիական չեմպիոն, լեգենդար Յուրի Վարդանյանը:
Վերջինս նաև ավելացրեց, որ պետք է հաշվի առնի կարևոր մի հանգամանք, այն է` Հայաստանը հարուստ երկրների շարքին չի դասվում, մեր հնարավորությունները շատ ցածր են և այդ հնարավաորություններից ելնելով պետք է կարողանանք մեր քաղաքին օգտակար լինել: Յուրի Վարդանյանը նաև ընդգծեց, որ նա որպես նախագահի խորհրդական շատ անգամներ և´ նախկին քաղաքապետերի և´ ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ բավականին լուրջ խոսակցություններ է ունեցել շատ թեմաների շուրջ: Եվ հատկապես առանձնացրեց ճանապարհների խնդիրը. «Եվ սա գալիս է երևի նրանից, որ ես բավական երկար ապրել եմ Ամն-ում և շատ երկրներ եմ եղել: Այդ հարցը մասամբ իր լուծումը ստացել է, ճանապարհների մի մասը վերանորոգվել են, բայց պետք է մտածել նախ ամբողջ քաղաքի ճանապարհային խնդիրների մասին»,- նշեց Յ. Վարդանյանը: Նա ողջունելի և գովելի համարեց ներկայիս քաղաքապետի կատարած աշխատանքը` քաղաքը բարելավվելու ուղղությամբ:
«Երևան քաղաքը եղել էփոքր, գեղեցիկ քաղաք, բոլորը միմյանց ճանաչել են: Այսօր այն շատ է փոխվել, դարձել է եվրոպական քաղաք: Սա մի կողմից դրական է, իսկ մյուս կողմից բացասական»,- իր խոսքում նշեց ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը:
Ըստ դուդուկահարի` դրական այն է, որ քաղաքն այսքան լայնացել է, գեղեցիկ շենքեր են կառուցվել, իսկ ահա բացասականի առումով նա առանձնացրեց հատկապես բարձրահարկ շենքերի գոյության հանգամանքը: Իսկ վերջում ավելացրեց.«Ես կցանկանայի Երևանը մնար յուրահատուկ իր ֆորմայի մեջ, լիներ Երևան, ոչ թե Փարիզ, բարձրահարկ շենքերը Երևանի տեսքը փչացնում են: Պետք է լինի այն ինչ բնական է»:
Խեսելով ավագանու ընտրությունների մասին` Ջիվան Գասպարյանը նույնպես գովելի համարեց ներկայիս քաղաքապետի կատարած աշխատանքները և ասաց, որ իր ձայնը տալու է Տարոն Մարգարյանին: