Լիտվայի Կլայպեդա քաղաքում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը:
Հայաստանը ներկայացնող Սմբատ Մարգարյանը երկամարտում գրանցել է 241 կգ (102+139)՝ դառնալով արծաթե մեդալակիր:
Պոկում վարժությունում հայ ծանրորդը 5-րդն էր, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ:
Հավելենք, որ առաջնությունում Հայաստանը ունի նաև մեկ այլ ներկայացուցիչ՝ 94 կգ քաշային Միքայել Միքայելյանը: