Հոկտեմբերի 4-ին, ժամը 08.37-ին ահազանգ է ստացվել, որ Քաղսի գյուղի կամրջի մոտակայքում ավտոմեքենա է այրվում, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 42-րդ կմ-ում «Opel Astra G» մակնիշի 34 QS 008 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կամրջին հարակից էլ.սյանը, շրջվել և հայտնվել կամրջի տակ ու այրվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.46, մարվել՝ 08.57-ին: Ամբողջությամբ այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան:
Ըստ նախնական տեղեկությունների, մեքենայում գտնվող վարորդն ու ուղևորը ամբողջովին այրվել են։


