Գերմանիայի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» ընդունել էր Դորտմունդի «Բորուսիային»:

Հանդիպումն ավարտվեց 1:5 հաշվով՝ տանտերերի հաղթանակով:

Գոլերը.

Թոմաս Մյուլեր (26, 34` 11մ), Ռոբերտ Լևանդովսկի (46, 58), Մարիո Գյոտցե (66) - Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (36):

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դորտմունդցիների մեկնարկային կազմում էր, խաղաց առանց փոխարինման, ունեցավ գոլային պահեր, սակայն աչքի ընկնել չհաջողվեց:

Թիմերը դաշտ էին դուրս եկել մեկնարկային հետևյալ կազմերով.

«Բավարիա». Մանուել Նոյեր, Ֆիլիպ Լամ, Ժերոմ Բոատենգ, Խավի Մարտինես, Դավիդ Ալաբա, Խաբի Ալոնսո, Տյագո Ալկանտարա, Դուգլաս Կոստա, Մարիո Գյոտցե, Թոմաս Մյուլեր, Ռոբերտ Լևանդովսկի:

«Բորուսիա». Ռոման Բյուրկի, Լուկաշ Պիշչեկ, Մատս Հումելս, Սվեն Բենդեր, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Յուլիան Վայգլ, Իլկայ Գյունդոգան, Գոնսալո Կաստրո, Հենրիխ Մխիթարյան, Սինձի Կագավա, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ:

Հավելենք, որ սա Խոսեպ Գվարդիոլայի թիմի 8-րդ անընդմեջ հաղթանակն էր ընթացիկ առաջնությունում, որը100%-ոց ցուցանիշով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Թոմաս Տուխելի թիմը 7 միավորով զիջում է մյունխենցիներին և մրցաշարային աղյուսակում երկրորդն է: