Ռուսաստանի Խաբարովսկի շրջանում հարուցվել է քրեական գործ մանկական տան երկու բուժքույրերի նկատմամբ, որոնք դաժանաբար ծեծել են երեք երեխաների:

Հետաքննության տվյալներով ապրիլի մեկին կանայք որոշել են կազամակերպել խնջույք աշխատանքի վայրում: Սակայն այն ժամանակ, երբ նրանք զբաղված են եղել հարբեցողությամբ, զարթնել են մի քանի երեխաներ և սկսել լացել, որը շատ է զայրացրել կանանց: «Արդյունքում նրանք ծեծել են երեք ամյա երեխային և 10 ամսյա աղջկան: Մեկ այլ յոթամսյա երեխային գլխին նրանք փաթաթել են ծածկոց, տեղադրել պլաստիկ արկղի մեջ և տեղափոխել սենյակի մեկ մյուս անկյուն, որպեսզի երեխաների լացը չխանգարի իրենց արբեցողությանը»,- այս մասին Итар-Тасс-ին հայտնել են Ռուսաստանի հետաքննական կոմիտեի մամլո ծառայությունից:

Առավոտյան մանկական տան աշխատակիցները հայտնաբերել են բազմաթիվ վնասվածքներ և կապտուկներ երեխաների մոտ և վերջիններիս տեղափոխել հիվանդանոց: Բոլորից շատ տուժել է յոթամսեկան երեխան, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում կոմայի մեջ:

Հաստատության ղեկավարությունը իրավապահ մարմիններին միջադեպի մասին հայտնել են միայն ապրիլի 8-ին: