Facebook պատրաստվում է նոր ծառայության մեկնարկին, որը թույլ կտա կազմակերպություններին սոցցանցում տեղադրել իրենց գովազդի տեսահոլովակները: Համաձայն լուրերի այդ գովազդը կարժենա մեկ միլիոն դոլար:

Գովազդի պատվիրատուն կարող է ընտրել կամ մինչ 30 տարեկան կամ 30 տարեկանից մեծ կանանց և տղամարդկանց համար նախատեսված սեգմենտներից մեկը:

Թե ինչպիսի տեսք են ունենալու վիդեոբաներները, դեռևս պարզ չէ: Facebook շուկայագետների առաջ կանգնած է դժվար խնդիր: Նրանք պետք է ոչ միայն կազմակերպություններին ապացուցել, որ իրենց գովազդը պահանջարկ կունենա, այլև օգտատերերին չզզվացնեն տեսահոլովակներով:

Շուկայագետների մոտ կանգնած աղբյուրների հավաստմամբ յուրաքանչյուր տեսահոլովակի տևողությունը կազմելու է 15 վայրկյան, իսկ նրանց ձևաչափը նման է լինելու Youtube-ին: Օգտատերերի համար գովազդները հաճախակի բնույթ չեն կրելու, մաքսիմում օրը երեք անգամ:

Ծառայությունը կմեկնարկի ամառվանից հունիսից կամ հուլիս ամիսներից: Ներկայիս պահին սոցցանցը արդեն փնտրում է առաջին պատվիրատուներին, որոնք պատրաստ են իրենց գովազդը տեղադրելու համար վճարել այդքան գումար: Facebook-ի նպատակը տեսահոլովակներից օրական 4 մլն դոլար վաստակելն է: Այս մասին գրում է Vesti գործակալությունը: