Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ոստիկանությունը ազատ է արձակել Ազգային ժողովի դիմաց սահմանադրական բարեփոխումների դեմ բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված 21 ակտիվիստներին:

Նրանցից 7-ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի 11-րդ մասով (Հավաքի մասնակցի կողմից օրենքով սահմանված իր պարտականությունները չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով):

Նշենք, որ իրավճակը բավական լարված էր և անընդհատ բախումներ էին տեղի ունենում ոստիկանների և ակտիվիստների միջև: Ներկա գտնվող ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը փորձեց ելույթ ունենալ, սակայն սկսվեցին բախումները ու նրան թույլ չտվեցին շարունակել։ Խառնաշփոթի մեջ ոստիկանները նույնիսկ Արամ Մանուկյանին փորձեցին բերման ենթարկել։