Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Հոկտեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 82 միլեմետրանոց ականանետից /2 արկ/ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են: