Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գնահատականը Գերմանիայի առաջնության 8-րդ տուրում Մյունխենի «Բավարիայի» դեմ կայացած խաղում:
Հայազգի ֆուտբոլիստը մեկնարկային կազմում էր և չփոխարինվեց հանդիպման ողջ ընթացքում:
Կիսապաշտպնը մրցակցի դարպասի ուղղությամբ կատարել է 5 հարված, որոնցից երկուսը՝ դիպուկ: Կատարել է 42 փոխանցում, որոնց 81%-ը հասել է հասցեատիրոջը:
26-ամյա կիսապաշտպանը 3 անգամ շրջանցել է մրցակիցներին, 1 անգամ խլել գնդակը և 2 անգամ կասեցրել է մրցակցի փոխանցումը, 3 անգամ խախտել է կանոնները, իսկ նրա դեմ պայքարում «Բավարիայի» ֆուտբոլիստները թույլ չեն տվել ոչ մի խախտում:
Կայքը Մխիթարյանին տվել է 6.2 գնահատականը, իսկ դորտմունդցիների կազմում լավագույնը ճանաչվել է գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը (6.69):
Հիշեցնենք, որ վերոնշյալ խաղում մյունխենյան ակումբը 5:1 հաշվով ջախջախեց երկրորդ տեղում գտնվող «Բորուսիային» և այժմ 100%-ոց արդյունքով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: