Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտարարել է, որ լուրջ չի վերաբերվում թիմի հարձակվող Կարիմ Բենզեմայի` հաճախ փոխարինվելու հետ կապված դժգոհություններին.
«Բենզեմայի խոսքերն ինձ չեն անհանգստացնում: Ես սիրում եմ Կարիմին, նա ֆենոմենալ է: Ես նույնպես կզայրանայի, եթե լավ գոլային շարք ունենայի, իսկ մարզիչն ինձ փոխարիներ», – ասել է Բենիտեսը: