Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է փոխարինելու ակումբի ցանկացած ֆուտբոլիստի.
«Ռոնալդուն առավելություն ունի ուրիշ ֆուտբոլիստների նկատմամբ. նա կարող է մի մրցաշրջանի ընթացքում 50-ից ավելի գոլ խփել: Երբ Ռոնալդուն խաղադաշտում է, միշտ երաշխիք կա այն բանի, որ նա կարող է գոլ խփել, դրա համար ես միշտ փորձում եմ հնարավորության դեպքում նրան չփոխարինել:
Մենք ամեն օր զրուցում ենք Ռոնալդուի հետ, փորձում ենք միջոցներ գտնել, որ նա ավելի լավ խաղ ցուցադրի, որ «Ռեալն» ավելի ուժեղ խաղա:
Հնարավոր է, որ Ռոնալդուն Բենզեմայից շուտ լքի ակումբը: Համենայն դեպս, ես չեմ վախենա, եթե Ռոնալդուին փոխարինելու կարիք լինի: Նա անփոխարինելի չէ:
Իսկ Ոսկե գնդակը պետք է հենց Ռոնալդուն ստանա», - ասել է Բենիտեսը: