Նարեկաբույժ, հոգեթերապևտ Արմեն Ներսիսյանը լրագրողների հետ զրույցում փորձեց պարզաբենլ, թե ինչու են հայերը ավելի շատ դիմում բախտագուշակներին, քան «նարեկաբուժությանը»:
- Այստեղ արդեն հարց է առաջանում, թե որքանով է նա ճշմարիտ քրիստոնյա: Հնարավոր է ուղղակի մոլորված է, տեղեկացված չէ: Նա կարող է մոլորվել, որովհետև չարն էլ ունի զորություն և մարդուն տանում է: Մարդը ի սկզբանե հակված է իր մեջ տեսանելի, շոշափելի և արագ մարդուն հավատալուն և իր մեջ չփնտրելուն, չտեսնելուն, իր թերությունները չվերանայելուն, հետևաբար նա ավելի արագ կդիմի դրան:
Շատ տարածված է, երբ մարդը գնում է գրբացի մոտ, ինքն էլ ասում է՝ քեզ գիր են արել: Նա առաջին հերթին սկսում է չարանալ, մտածել՝ ով է արել: Արդեն իր հոգում չարի սերմը դրվեց ու նա սկսում է ընկնել չարության, ատելության մեջ, անպայման ուզում է իմանալ այդ ով է: Ստացվեց չարիքի սկիզբ և ապա մի երկարատև շղթա, որի չարությունից թունավորվելով նա ինքը սկսում է տարածել: Այն դեպքում, երբ նա պետք է ների...
Նա ասում է, որ քրիստոնյա լինելը միայն մոմավառությամբ կամ ձու ներկելով չէ: Մարդ կարղ է հաղթահարել ցանկացած հիվանդություն, եթե ունենա հավատ և կարողանա գտնել ճանապարհը դեպի լույսը:


