Արդեն երկար ժամանակ է ազեր-կոյունլուները և նրանց կողմից հովանավորվող ԵԽԽՎ մի քանի պատգամավորներ,որոնք Արցախի վերաբերյալ զեկուցողներ և համազեկուցողներ են,բավական նյարդայնացնում են մեզ...Հիմա բավական ակտիվացել է Միլիցա Մարկովիչը,որը զբաղվում է Սարսանգի ջրամբարի վերաբերյալ պատրաստվող զեկույցով...Պաշտոնական Բաքուն չգիտես ինչու Հայաստանին մեղադրում է այն բանի համար,որ Սարսանգի ջրամբարից ջուր չի հասնում Ադրբեջանի Թարթարի շրջանի գյուղերին...Շատ հետաքրքիր են թուրք-ազերիները և նրանց ընկերները...Իրենք շատ լավ տեղյակ են,որ Սարսանգի ջրամբարի հետ Հայաստանը կապ չունի և այս հարցով իրենք պետք է դիմեն պաշտոնական Ստեփանակերտին...
Սակայն՝ ՈՉ,նրանք գերադասում են այս հարցը դարձնել գլխացավանք մեզ համար՝միջազգայնացնելով այն...ԵԽԽՎ-ի սոցիալական հարցերով հանձնաժողովը Բոսնիան և Հերցեգովինան ներկայացնող մի ԱՆԳՐԱԳԵՏ պատգամավորուհու՝Միլիցա Մարկովիչին է հանձնարարել զեկույց պատրաստել այս հարցի վերաբերյալ...Պարզվում է,որ աշխարհագրությունից շատ թույլ այս կինը մինչև հիմա չգիտի,որ Սարսանգի ջրամբարը գտնվում է Արցախում..Սույն տիկինը հավատացած է,որ այն ՀՀ-ում է...Ու նմանատիպ տգետները և ոչնչից անտեղյակները,որոնք Արցախի և ընդհանրապես Կովկասի մասին ոչինչ չգիտեն, միակողմանի զեկուցումներ են պատրաստում՝օգտվելով Բաքվի նավթախավիարային դիվանագիտության բարիքներից...Ընկեր Միլիցան շատ անհանգիստ է երաշտից տուժած ազերի գյուղացիների համար...
Նա համոզված է,որ այդ ԵՐԱՇՏԸ հայերն են կազմակերպում...Սակայն նա երբեք ինքն իրեն չի հարցնում,թե ի՞նչ կապ ունի Արցախում գտնվող Սարսանգի ջրամբարը Ադրբեջանի հետ...Կամ ինչո՞ւ պետք է ամեն օր Բաքվի կողմից հարձակման ենթարկվող արցախցին ջուր մատակարարի իրեն ռմբակոծողներին...Համոզված եմ,որ տիկին Միլիցայի հայրենի Բոսնիայում,որտեղ սերբերը,խորվաթները ու մահմեդականները ոչ վաղ անցյալում իրար էին սպանում,մեկը մյուսին այդպիսի "ՆՎԵՐ" չէր անի...
Իսկ տեսնես, տիկին Միլիցան, ի դեմս ԵԽԽՎ-ի, ինչո՞ւ չի պաշտպանում արցախցիների տարրական սոցիալական շահերը և պահանջները՝փորձելով լսել նրանց բացատրությունները այս հարցի վերաբերյալ...Այսուհետ ԵԽԽՎ-ում մեր պատգամավորները պետք է նախահարձակ լինեն և հակընդդեմ պահանջներով հանդես գան...Օրինկակ՝պահանջեն ԵԽԽՎ-ից զեկույց պատրաստել Ադրբեջանի կողմից անգործության մատնված Ստեփանակերտ-Եվլախ-Թբիլիսի երկաթգիծը վերագործարկելու և այդպիսով ապահովելու Արցախի բնակչության ազատ տեղաշարժը...Կամ,Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման հարցը,որ այս անգամ էլ Մինսկի խմբում ԱՄՆ դեսպան Ջ.Ուորլիքը իր Instagram-ում տեղադրի Ստեփանակերտի օդանավակայանի լուսանկարի և երկուստեք "բարի" կոչերով հանդես գա,ինչպես արել է Սարսանգի ջրամբարի պարագայում...Շատերը կմտածեն,որ ասածներս ֆանտաստիկայի ժանրից է...Երևի՝այո՛...Ի՞սկ ադրբեջանցիների լկտի պահանջը,որ Արցախն իր գյուղերին ջրով ապահովի` ֆանտաստիկայի ժանրից չէ՞...
Ժամանակն է,որ մենք փակենք ազերիների որոճացող երախները...Ինչպես նաև նրանց կողմից հովանավորվող Միլիցաների և Ուոլթերների բերանները,որոնք, Արցախի տեղը քարտեզի վրա չիմանալով, փորձում են իրենց հերթին ազդել բանակցային գործընթացի վրա՝ևս մեկ խաղաթուղթ տալով Բաքվի ձեռքը...
Թուրքը լկտի է...Սրանց պետք է կանգնեցնել...Հետագայում Բաքուն կարող է պահանջել,որ հայերը նաև իրենց տրամադրեն Խաչենի կամ Արաքսի ջրամբարների ջրերը կամ որևէ այլ պահանջով հանդես գան...Ձրիակեր թուրքերը սովոր են ուրիշի հաշվին ապրել...
Գագիկ Համբարյան՝ ֆեյսբուք