Հայտնի է Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հաջորդ մրցակիցը:
նոյեմբերի 21-ին՝ Հանովերի TUI մարզապալատում, հայազգի բռնցքամարտիկը կմենամարտի անգլիացի Մարտին Մարեյի հետ, ում հետ այսօր հանդիպում է ունեցել:
Հիշեցնենք, հուլիսի 18-ին Ռոբերտ Շտիգլիցի դեմ կայացած մենամարտում Աբրահամը 6-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց գերմանացուն: