ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին
Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը՝ որոշում եմ.
Ինդոնեզիայի Հանրապետությունում ստեղծել Հայաստանի Հանրապետության դեսպանություն (նստավայրը՝ Ջակարտա):
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
2013թ. Ապրիլի 16
Երևան