Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին գրանցված ևս մեկ թեկնածուի ինքնաբացարկի դիմում: Հետագա ընտրապայքարից հրաժարվել է «Օրինաց երկիր» կուսակցության ընտրական ցուցակի 73-րդ հորիզոնականը զբաղեցնող՝ ՕԵԿ անդամ, գյուղատնտես Գուրգեն Վարդանյանը: