Անգլիական Guardian պարբերականի լրագրող Սիգրիդ Ռաուսինգը, այցելելով Վրաստան և Հայաստան, իր հոդվածում կիսվել է այս երկրներում ստացված տպավորությունները:
Մասնավորապես ներկայացնելով Վրաստանի և Հայաստանի սահմանին ընկած բնակավայրերը` նա գրում է, որ գյուղերում ապրում են միայն երեխաները և կանայք, իսկ տղամարդիկ լքել են իրենց հայրենի տունը և միացել Ռուսաստանում աշխատող արտագաղթածներին:
«Բրիտանիայում մենք հաճախ մոռանում ենք, թե ինչպիսի դաժան իրականություն է տիրում անցումային երկրներում մարդու իրավունքների տեսանկյունից»,- նշում է հոդվածագիրը և ավելացնում, որ շատ մարդիկ իրենց պատմել են կաշառակերության մասին:
Հոդվածագիրը ներկայացնում է նաև որոշ վկայություններ կապված կաշառակերության հետ: Հայ խանութպանին այցի է եկել հարկահան և պահանջել կաշառք: Վերջինս մերժել է և այդ հարցով դատական հայց ներկայացրել: Մի քանի տարի և մի քանի դատարան անցնելուց հետո վերջինիս դատական հայցը դրական պատասխան է ստացել, սակայն այժմ էլ նույն հարկահանները ահաբեկում են իրեն և ինքը ստիպված է փակել իր փոքրիկ բիզնեսը:
Մարդու իրավունքների ակտիվիստները իրենց միակ հույսը դրել են Եվրոպական մարդու իրավունքների դատարանին:
Վրաստանում և Հայաստանում, այնուամենայնիվ, Խորհրդային Միության տապալումից այսքան անց դեռևս թույլ և քրեականացված պետություններ են, տնտեսությունը մեծ մասամբ օլիգարխիկ բնույթ է կրում, շատ քիչ մարդու իրավունքների կազմակերպություններ են գործում, այն ամբողջովին տրամադրված է քաղաքացիական հասարակությանը: Բոլոր հետխորհրդային հանրապետություններում տիրում է ինստիտուցիոնալ դաժանություններ, անտարբերություն բանակում, հիվանդանոցում, մանկատներում, բանտերում:
Եվ քանի դեռ մարդիկ հուսով խոսում են Երևանի փողոցներում «Հայկական գարնան» մասին, Սերժ Սարգսյանը վերընտրվեց երկրորդ նախագահական շրջանի համար: Սակայն ընտրությունների շատ կեղծիքներ են տեղի ունեցել, շատ քեվեաթերթիկներ անվավեր են ճանաչվել: Գլխավոր ընդդիմադիր ուժ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը ստացավ ընտրողների 37 % ձայնը, ապրիլի 9-ին ստվեր թողեց երդումնակալության վրա:
Այս տարածաշրջանում շատ անհատներ են գալիս ու գնում, լավ մարդիկ են փոխվում և դառնում վատը: Եվրոպայի ինտեգրումը այս երկրների համար ամենալավ խաղադրույքն է: Հայաստանի համար այլընտրանքը Ռուսաստանն է, որտեղ օտար ֆոնդեր ստացող ՀԿները համարվում են «օտար գործակալներ»: