«Մենք մտահոգված ենք Թուրքիայում բոլոր այն լրատվամիջոցների համար, որոնք այս օրերին թուրքական կառավարությանը իրենց քննադատական մոտեցումների պատճառով հայտնվում են արհեստածին մեղադրանքների մեջ, որոնցից առավել վտանգավորը իբր ահաբեկչական քարոզչություն կատարելն է:

Մենք կոչ ենք անում Թուրքիային հարգել լրատվամիջոցների ազատ խոսքի իրավունքը , պաշտպանել անվտանգ գործունեությունը, որն էլ հենց ամրագրված է Թուրքիայի սահմանադրության մեջ: Մենք նոյեմբերի մեկին ուզում ենք տեսնել ազատ, արդար, վստահելի ընտրություններ այնտեղ:

Հարձակումները ազատ լրատվամիջոցների և լրագրողների վրա վրա արդեն ավելի ու ավելի է տարածվում Թուրքիայում: Վերջին օրինակներից են Ահմեդ Հաքանի վրա հարձակումը:

Սեպտեմբերի 6-ին , իշխանամետ 150 հոգանոց մի խումբ,որը գլխավորում էր Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) անդամ, պատգամավոր Աբդուրրահիմ Բոյնուքալին, հարձակվել են ոչ իշխանական թերթերի խմբագրությունների գրասենյակների վրա:

Մոտավորապես մեկ շաբաթ անց, սեպտեմբերի 15 -ին, թուրք դատախազները սկսել են հետաքննություն իրականացնել ընդդիմադիր թերթերի խմբագիրների նկատմամբ՝ հիմք ընդունելով «ահաբեկչական քարոզչություն» արհեստածին մեղադրանքը:
Հոկտեմբերի 5-ին համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ պարզ երևում է թե ինչպես են քաղաքացիական հագուստով ոստիկանները Դիարբեքիում զենքի գործադրմամաբ բռնություն կիրառում լրագրողի նկատմամբ:

Վերջապես, յոթ հեռուստաալիքներ, այդ թվում մանկական հեռուստաալիքը, որոնք պատկանում են ընկերությունների, որոնք սերտ հարաբերությունների մեջ են իշխող վարչակազմի հետ, կատարում են հակադեմոկրատական քարոզչություն, ինչպես նաև մրցույթին մասնակցել և «հաղթել»՝ ստանալով արբանյակային հեռարձակման թույլտվություն»:

Կիլիկիա Հայաստան՝ ֆեյսբուք