«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Էլինար Վարդանյանին հեռացնելու որոշումը պայմանավորված է եղել նրա կուսակցական պասիվ գործունեությամբ, ինչպես նաև քվեարկությանը չմասնակցելու հետ: Այս մասին այօսր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: 

Թող «քվեարկությամբ արտահայտեր իր թեկուզ տարբերվող կարծիքը»,- ասել է նա:

Էնֆիաջյանը հավաստիացրեց, որ այս որոշում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբրետ Քոչարյանը հետ կապ չունի:  Նրա փոխարեն կշանակվի մեկ այլ պատգամավոր՝ Ստեփան Մարգարյանը:

Նա մասնավորապես ասաց. «Ամիսներ շարունակ Էլինար Վարդանյանի կողմից եղել է բավական պասիվ գործունեություն խորհրդարանում: Պետք է փաստեմ, որ ԲՀԿ-ում քննարկված հարցը՝ անդամակցության կասեցման մասին, եղել է փաստարկված որոշում՝ Էլինար Վարդանյանի՝ կուսակցական աշխատանքներին, մեղմ ասած, պասիվ մասնակցություն պատճառով»:

Նույնիսկ եղել են մի քանի գործուղումներ, որոնց պատագամավորուհին մասնակցել է, սակայն կուսակցության նախագահին կամ քարտուղարին տեղյակ չի պահել: