Իրանի Հեղափոխական գվարդիայի հրամանատարը՝ գեներալ, զինվորական խորհրդական Հուսեյն Համադանին, ով աջակցում էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, իսլամիստ գրոհայինների կողմից սպանվել է Սիրիայի Հալեպ քաղաքի հյուսիսային շրջաններում:
BBC-ն տեղեկացնում է, որ սպանությունը տեղի է ունեցել երեկ:
Նշենք, որ Իրանը բազմաթիվ անգամներ աջակցել է Սիրիային վերջին չորս տարիներին ընթացող պատերազմական գործողությունների ժամանակ՝ ահաբեկիչների դեմ պայքարում: Իսկ Համադանին մասնակցել է Իրան-Իրաքյան պատերազմին 1980-1988 թթ.։