«Անընդհատ ուզում եք այդ բառը կրկնեմ… Լևոնին Լենին պապիկ եք դարձնում, ուզում եք, որ ես սևեռվեմ»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հորդորելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի վերաբերյալ իրեն հարցեր չուղղել:

Նշենք, որ Սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակված տարբերակը Վենետիկի հանձնաժողովը մեկ քայլ առաջ էր գնահատել, ինչը, սակայն, Զուրաբյանը կասկածի տակ էր առել:

Վահրամ Բաղդասարյանը այս առումով նշեց. «Հա բա իհարկե… այ տեսնում եք՝ ինչ լավ է՝ չեք ասում քաղաքական ուժերը, ասում եք՝ Լևոնը, Ջհանգիրը, Սասունը: Բա պետք է պնդեն, բա ի՞նչ պետք է անեն: Առանձին մարդիկ, անհատներ, մարդակային խմբեր, բնականաբար, պետք է ինչ-որ խումբ ձևավորեն: Միշտ էլ լինում են քննադատողներ»: