Ինչպես հայտնել ենք, հոկտեմբերի 9-ին, ժամը 16.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան փողոցի թիվ 26 շենքի (կիսակառույց շինություն) ինքնաշեն վերելակը պոկվել և ընկել է, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Պարզվել է, որ մոտ 16 հարկանի կիսակառույց շինության արտաքին շինարարական ինքնաշեն վերելակը պոկվել և ընկել է. վերելակում է եղել 1961 թ. ծնված Հ. Դ.-ը, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Թիվ 1 համալսարանական հիվանդանոց»:
44-ամյա հիվանդը այժմ գտնվում է հետազոտման փուլում, սակայն վիճակը ծանր է: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրուցում ասաց «Թիվ 1 համալսարանական հիվանդանոց»-ի վերակենդանացման բաժանմունքից:


