ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` 28-ամյա Ա. Աբրահամյանի մահվան դեպքի առթիվ:
2015 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 38 շենքի բակում տղամարդու դիակ կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և պարզել, որ մահացածը Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 38 շենքի բնակիչ, 28-ամյա Ա.Աբրահամյանն է։
Նախնական տվյալներով՝ վերջինս հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, բնակարանի խոհանոցի պատուհանից ցած նետվելու միջոցով ինքնասպան է եղել: Դեպքի առթիվ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ երիտասարդի մահվան հանգամանքները, շարժառիթը պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: