Ամենայն լրջությամբ, եթե Հայաստանի հավաքականի ղեկին Սարգիս Հովսեփյանի փոխարեն ինձ, կամ ցանկացած մեկին նշանակեին, որ քիչ թե շատ ֆուտբոլային հասկացողություն ունի՝ մեր ընտրանին վստահաբար շատ ավելի ագրեսիվ ֆուտբոլ կխաղար:
18 տարի է արդեն ֆուտբոլ եմ նայում, ու այս ընթացքում Հովսեփյանի նման անտաղանդ «մասնագետ» չեմ տեսել:
Ֆուտբոլից մեծ գիտելիքներ պետք է չունենալ հասկանալու համար, որ այս մարդը կատարյալ ԶՐՈ է: Երբ խաղի ընթացքում ամեն անգամ տեսախցիկը ուղղում են նրա վրա՝ հայացքի, միմիկաների ու աչքերի մեջ շատ պարզ երեւում է, որ որևէ կերպ այս մարդը չի տիրապետում խաղադաշտում տեղի ունեցող ընթացքին:
Հ.Գ. Հովսեփյանը շատ ավելի մեծ բարձունքների կհասնի օրինակ՝ քվանտային ֆիզիկայի բնագավառում, քան ֆուտբոլի:
Գուրգեն Ասատրյան՝ ֆեյսբուք