Վաղը՝ հոկտեմբերի 10-ին, Բեռլինում կմեկնարկեն արագ և կայծակնային խաղի աշխարհի առաջնությունները:
Արագ խաղի մրցաշարում Հայաստաը կներկայացնեն Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը և Տիգրան Պետրոսյանը:
Կայծակնային խաղի աշխարհի առաջնությանը վերը նշվածների հետ կմասնակցեն նաև Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը և Զավեն Անդրիասյանը:
Հավելենք, որ արագ խաղի մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 12-ին, կայծակնային խաղինը՝ հոկտեմբերի 14-ին: