«ՀՀ կառավարության որոշմամբ՝ պետության գերակա շահ հայտարարված տարածքներում Երևանի կենտրոնը կառուցապատած ընկերությունները սնանկանում են, մինչդեռ դրանցից որոշները չեն փոխհատուցել Կենտրոնից վտարված քաղաքացիների բնակարանների դիմաց։
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ հուլիսի 30-ի վճռով սնանկ է ճանաչվել Կենտրոնի կառուցապատող «Վիզկոն» ընկերության տնօրեն Սիմոն Աղազարյանը։ Սնանկացել է Հյուսիսային պողոտայի կառուցապւստողներից «Նորդ Այլենդ» ընկերությունը։ Սպասվում է Կենտրոնի մեկ այլ կառուցապատողի՝ «Գլենդելհիլզ»- ի սնանկացումը։ Իսկ ո՞վ պետք է փոխահատուցի մի քանի տասնյակի հասնող բնակիչներին՝ անհայտ է»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: