27000 տղամարդու ուտելու ռեժիմի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ առավոտյան չուտելու դեպքում սրտի հիվանդություններից մահանալու վտանգն աճում է 27 տոկոսով
Հետազոտությանը մասնակցել են 45-82 տարեկան տղամարդիկ, որոնց առողջությանը հետևել են 1992-ից մինչև 2008 թվականը:
Նրանց թվում, ովքեր սովորություն չեն ունեցել նախաճաշելու, եղել են երիտասարդներ, ովքեր, «որպես կանոն, մեծ հավանականությամբ կդառնան ամբողջ աշխատանքային օրը զբաղված թունդ ծխողներ, կամուսնանան, կլինեն ֆիզիկապես ավելի քիչ ակտիվ և կօգտագործեն շատ ալկոհոլ»:
«Նախաճաշի բացթողումը կարող է հանգեցնել տարբեր հիվանդությունների, այդ թվում՝ ճարպակալման, արյան բարձր ճնշման, խոլեսթերինի բարձր մակարդակի և շաքարախտի, որն էլ իր հերթին կարող է բերել սրտի կաթվածի»,- ասել է հետազոտությունների գլխավոր հեղինակ Լե Քեհիլը:
«Բաց մի՛ թողեք նախաճաշը,- ասել է Քեհիլը,- Նախաճաշը կապված է սրտի կաթվածների նվազեցման հետ»:
Վրեժ Հովսեփյան