Երևանի ավագանու ապրիլի 17-ին գումարված արտահերթ նիստում, նախքան օրակարգի հարցերին անցնելը, ավագանու անդամ Աստղիկ Գևորգյանը Երևանի ավագանու բոլոր անդամների անունից շնորհավորել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:


Այնուհետև միաձայն կողմ քվեարկությամբ ավագանին հավանություն է տվել Երևանի համայնքային սեփականություն համարվող բնակարաններն անհատույց օտարելու մասին, ինչպես նաև հողամասերի փոխանակության մասին որոշումների նախագծերին:



Ավագանին հավանություն է տվել նաև Հայաստանի վաստակավոր շինարար Բաղդասար Արզումանյանի և Հայաստանի վաստակավոր  ճարտարապետ Էդվարդ Արևշատյանի  հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերին: