ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալությունը` ՆԱՍԱ-ն, տեղեկացրել է, որ դեպի Երկիր է շարժվում 86666 հսկայական երկնաքարը, որը կանցնի մեր մոլորակի կողքով։

The Daily Mail-ը փոխանցում է, որ 2.5 կմ լայնությամբ երկնային մարմինն ամենամոտ հեռավորության վրա Երկրի կողքով կանցնի հոկտեմբերի 10-ին։

ՆԱՍԱ-ի մասնագետները մանրամասնել են, որ երկնաքարն իր չափերով մեծ է, և մեզ բախվելու դեպքում կարող է ավերածություններ առաջացնել։ Սակայն ներկայում նման վտանգ չկա, քանի որ 86666-ն անցնելու է Երկրի կողքով։