Այսօր առավոտյան Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի գնացքների կայարանի կողքին երկու հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Արդյունքում 30 զոհ է գրանցվել և կան 126 վիրավորներ։

BBC-ն հաղորդում է, որ թուրքական լրատվամիջոցները հրապարակել են պայթյուններում զոհվածների սարսափազդու լուսանկարները։ Ըստ տեղեկությունների, երկու պայթյունների միջև միայն րոպեներ են եղել։

Բացահայտվել է, որ պայթյունը իրականացվել է այնտեղ, որտեղ ցուցարարները սկսել էին բողոքել թուրք-քրդական հակամարտությունների պատճառով։