Ադրբեջանական կայքերը հայտնում են, որ հայտնաբերվել է օրեր առաջ անհետացած ադրբեջանցի զինծառայող Ալիև Մուրադ Ալիզադեի մարմինը: Ըստ Ադրբեջանի ՊՆ տեղեկությունների, հոկտեմբերի 6-ին զինծառայողը լքել է շփման գծի մոտակայքում գտնվող զորամասը: 

Հոկտեմբերի 9-ի երեկոյան, փնտրտուքների արդյունքում, հայտնաբերվել է շարքային Մ. Ալիևի մարմինը: Դեպքի առթիվ հարուցվել է նաև քրեական գործ: