Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը նոր ռեկորդ է սահմանել:
MisterChip Twitter-յան էջի փոխանցմամբ՝ իսպանացին դարձել է թիմում ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստը:
Եվրո 2016-ի ընտրական փուլում Լյուքսեմբուրգի հավաքականի հետ խաղում Պակո Ալկասերին գոլային փոխանցում կատարելով՝ 28-ամյա ֆուտբոլիստը գերազանցել է Չավի Էռնանդեսի ռեկորդը, ով Իսպանիայի հավաքականում դարձել էր 27 գոլային փոխանցման հեղինակ: