Երեկ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 126-ի, իսկ վիրավորների թիվը` մոտ 400-ի:
Հայտնում են նաև, որ թուրքական ոստիկանությունը դեպքի վայրում հայտնաբերել է, ըստ երևույթին, մահապարտ ահաբեկչի մարմնի մասեր, ով 25-30 տարեկան տղամարդ է:
Ինչպես հայտնել ենք, թուրքական լրատվամիջոցները հրապարակել են պայթյուններում զոհվածների սարսափազդու լուսանկարները։ Ըստ տեղեկությունների, երկու պայթյունների միջև միայն րոպեներ են եղել։
Բացահայտվել է, որ պայթյունը իրականացվել է այնտեղ, որտեղ ցուցարարները սկսել էին բողոքել թուրք-քրդական հակամարտությունների պատճառով։