Թուրքիայի արդարադատության նախարարը՝ Քենան Իփեքը, ծնունդով Ռիզեից է: Ռիզեն նաև Էրդողանի ծննդավայրն է: Քենան Իփեքը հանդիսանում է Էրդողանի, այսպես ասած, ծանր հրետանին: Հենց այս քաղաքական գործիչի շնորհիվ է, որ Էրդողանը իր ձեռքում է կենտրոնացրել Թուրքիայի քրեական հեղինակություններին, որոնց միջոցով լուծում է քաղաքականապես անլուծելի հարցերը: Իփեքը հանդիսանում է գորշ գայլեր խմբավորման Սևծովյան տարածաշրջանի անդամ: Այս իրավաբանի թեթև ձեռքով ժամանակին ազատության մեջ հայտնվեց բազում հանցագործություններ կատարած Սեդաթ Փեկերը, ով նույնպես Ռիզեյից է և այժմ հանդիսանում Էրդողանի աջ ձեռքը հանցավոր աշխարհում: Քենան Իփեքի անվան հետ է կապվում Սամսոն և Ռիզե քաղաքներում առկա թրաֆիքինգ շուկան, որը ապահովում է թրաֆիքինգի միջազգային «պահանջարկը»:
Ի դեպ` իսլամիստների կողմից վաճառված եզդիները հենց այս շուկայում են հայտնվել: Քենան Իփեքի արդարադատության նախարար նշանակվելն ամենավիճահարույցն է եղել Էրդողանի և Դավութօղլու միջև: Այս նախարարը հայտնի նաև իր խիստ հակահայ գործունեությամբ, հենց այս գործիչի ղեկավարությամբ է ընդունվել որոշում Թուրքիայի հայեր անձնագրերի մեջ ազգությունը ցույց տվողի տողի դիմաց գրել քուրդ կամ թուրք, որը սակայն կարճ կյանք ունեցավ:
Կիլիկիա Հայաստան-Facebook