Եվրո 2016 մրցափուլի նախընտրական խաղերում մենք կատարյալ ֆիասկոյի ենթարկվեցինք։
Վերջին խաղում հյուրընկալեցինք Ալբանիայի ընտրանուն և պարտվեցինք 0։3 հաշվով։
Անթասիբ խաղ էր։ Ֆուտբոլիստները չխաղացին, իսկ մարզչի հարցում ամեն ինչ պարզ է։ Հակառակ պատկերն է Ալբանայի հավաքականի մոտ։ Մարդիկ թասիբով սկսեցին ու թասիբով ավարտեցին այս նախընտրական փուլը։ Մենք Սերբերի չափ չկանք։ Այդ մարդիկ հաղթեցին ալբանացիներին զուտ պատվի համար, իսկ մենք ինքնագոլ էինք խփում։
Ես ու մի ամբողջ մարզադաշտ ծափահարել ենք Ալբանիայի ընտրանուն։ Շնորհավորել ենք երկրպագուներին ու հաջողություն ենք մաղթել նրանց հավաքականին։
Ցավով պետք է նշեմ, բայց մեր ընտրանու հասցեին միայն ամոթ վանկարկումներ հնչեցին, ցավով պետք է նշեմ մեր ընտրանու տղերքը հիմնը գետնով տվեցին։
Այդ պարտությունից հետո Սարգիս Հովսեփյանն ասաց, որ ինքն է մեղավոր, Կասպարովը իր վրա վերցրեց մեզքն ու միայն Մարկոս Պիզելին այս ամենն անտեսեց ու մեղքը չանհատականացրեց, այլ ասաց, որ բոլորն են մեղավոր։ Մարկոսը չլինելով հայ, մեր դրոշն ավելի բարձր է պահում, խաղադաշտում թասիբով է խաղում ու պայքարում է, և հասկանում է, որ ֆուտբոլն անհատական խաղ չէ ու այդ պարտություններում մեղավոր են բոլորը՝ վերևից ներքև ու հակառակը։
Good luck Albania!!!
Հ.Գ. Իսկ մարդիկ, ովեր ճիշտն էին ասում, այս պահին աշխատանք չունեն ու օտարության մեջ են փնտրում իրենց տեղը։ Դե գովացեք հավաքկանն ու ասեք, որ չպետք չէ քննադատել։
Էդգար Խաչատրյան