«Աէրոֆլոտ» ավիաընկերության գլխավոր տնօրեն Վիտալի Սավելյեվը կանխատեսում է ավիատոմսերի գների բարձրացում: Սա անխուսափելի է, Ռուսաստանի ավիափոխադրումների շուկայում տիրող իրավիճակի պատճառով:
«Ես կփորձեմ հասկանալի կերպով բացատրել էժան ավիատոմսերի հետևանքները ավիացիայի վրա: Էժան տոմսերի համար պետք է լինեն հիմքեր և մոտիվներ: Այսօր շուկայի խաղացողներից ոչ մեկի համար այդպիսի հիմքեր չկան»,- ասել է ՌԴ խոշորագույն ավիաընկերության ղեկավարը:
Ինչպես տեղեկանում ենք BBC-ից, նա հայտարարել է, որ «Տրանսաէրո» ընկերության և այլ ռուսական փոխադրողների ավիատոմսերի գները, հակառակ են գնում շուկայի միտումներին և վերջնական արդյունքում կարող է վնաս հասցնել ավիափողադրողների ամբողջ ինդուստրիային: