Ստորև կներկայացնեմ այս տարվա տվյալները, որից հետո ավելորդ է հակընդդեմ պնդումը, թե հայկական ֆուտբոլը ոտքի է ելնում, ունենք լավ ֆուտբոլիստներ, ապագան կարող է լուսավոր լինել: Սկսենք հենց ապագայի մասին խոսելուց.
Հայաստանի Մ17 տարեկանների հավաքականը սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին մեկնարկեց Ադրբեջանում 2016 թ.-ին կայանալիք Եվրոպայի առաջնության որակավորման փուլում: Թիմը խաղաց 3 խաղ, 0-7 հաշվով պարտվեց Պորտուգալիային, 0-5 հաշվով` Անգլիային, և 1-1 խաղաց Սան Մարինոյի դեմ: Ի դեպ, այդ խաղը հայկական կողմն ավարտեց 10, մրցակիցը` 9 ֆուտբոլիստներով:
Հայաստանի Մ19 տարեկանների հավաքականը այս ամիս նույն 0-4 հաշվով պարտվեց նախ Չեխիային, ապա Սերբիային:
Հայաստանի Մ21 տարեկանների հավաքականը հոկտեմբերին 0-2 հաշվով պարտվել է Բուլղարիային: Վաղը թիմը կմրցի Լյուքսեմբուրգի հետ (թեև արդեն կասկածելի է վաղվա խաղում հաղթանակը, սակայն հաղթանակի դեպքում էլ ճգնաժամի ավարտի մասին խոսել չի լինի):
Հայաստանի ազգային հավաքականը օրեր առաջ 0-4 պարտվել է Ֆրանսիային: Դա դեռ բավարար չէր, ազգային հավաքականը 0-3 հաշվով սեփական հարկի տակ հոկտեմբերի 11-ին պարտվել է Ալբանիային` «տոնական» տրամադրություն պարգևելով տոնական Երևանին և հայությանը:
Ավելացնելու ՈՉԻՆՉ չունեմ!!! Նոր մարզիչ, ֆուտբոլային նոր ու հարգված ղեկավարություն, նոր ծրագրեր և վերջիվերջո ծրագրերի իրականացում եմ ցանկանում!!!
Հարություն Ծատրյան - ֆեյսբուք: